Հայաստանում մեծ վստահությամբ են վերաբերվում «Սպուտնիկ V» պատվաստանյութին. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում մեծ վստահություն է վայելում, եւ Երեւանը այդ դեղամիջոցի մոտ մեկ միլիոն չափաբաժին մատակարարելու կարիք ունի: Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ «Ռոսիա-1» հեռուստաալիքով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին խմբաքանակը Հայաստան է գալիս, դա 15 հազար դեղաչափ է, բայց մենք միլիոնների կարիք ունենք։ Եվ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա։ Այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը, հատկապես «Սպուտնիկ V»-ն, շատ է բարձրանում։ Եվ Հայաստանում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին», - նշել է նա։
Փաշինյանը նաեւ հավելել է, որ շատ գոհ է ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններից: «Մենք շատ հագեցած օրակարգ ունեցանք։ Արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, տարածաշրջանային հարցերը, անվտանգության հարցերը, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր: Ես շատ գոհ եմ», - ընդգծել է նա։
Կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը հինգշաբթի առավոտյան տեղափոխվել է Հայաստան։ Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ մատակարարված խմբաքանակի համար հայկական կողմը վճարել է 142 500 դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Հրավեր Էրդողանին. «Եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ»
Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է...
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամբողջ աշխարհի երկրները պետք է միավորվեն, որպեսզի Երկրորդ համաշխա...