Հոկտեմբերի 27-ը ոչ պակաս Նեմեսիսի գործողության էր նման. Անդրանիկ Քոչարյան
Երեկ Զարուհի Փոստանջյանը ձեռքի ատրճանակային շարժումով պատկերացնում էր պետական պաշտոնյաների գլուխներ և քըխ-քըխ-քըխ, ասում էր, որ պետք է բոլորին քըխ անել: Այս մասին ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարեց իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:
«Խոսքը գնաց Նեմեսեսի մասին: Ես մեկ շաբաթ առաջ նեմեսիսի մասին խոսել եմ: «Նեմեսիսը» պետք է որ լուծարված լինել: Ես կարծում եմ, որ գուցե Նեմեսիս անունով չէ, բայց կան կուսակցություններ, որոնք ունեն նման գաղտնի պահպանված կառույցներ: Օրինակ մենք վերջին տասնամյակներում առնչվել ենք «Դրո» կառույցի հետ: Նեմեսիսի մասին երբեք այսքան ծավալուն չեն խոսել: Վերջերս լուրջ պահանջարկ են կառուցում: Ինչը նշանակում է, որ կան ուժեր, որոնք փորձելու են մեր երկիրը մտցնել ներքին քաոսի մեջ:
Ի վերջո Հոկտեմբերի 27-ը ոչ պակաս Նեմեսիսի գործողության էր նման, բայց դա արդեն մեր երկրի պետականությանն էր ուղղված: Հիմա նորից երեկ Փոստանջյանը խոսում էր թեմայից: Մնում էր ատրճանակը տային ձեռքն ու ասեին՝ կրակիր աջ ու ձախ»,-ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ դրանք լուրջ թեմաներ են, արժե, որ դրան մատների արանքով չնայել:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...