Գնալով Բաքվի բռնապետի գործերը վատանում են.Կարեն Հովհաննիսյան
«Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև տխրահռչակ հայտարարության ստորագրումը ես բազմիցս հայտարարել եմ, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվն անցնում է 15 000-ը ։ Հայտարարությունից հետո պարզապես չեմ կարողացել ուսումնասիրել տիրույթը գերզգայուն հոգեվիճակիս պատճառով։ Այժմ Բաքվում սկսել են խոսել զոհերի թվի մասին, ընդհուպ մինչև 25 000 զոհ։ Այնպես չէ, որ այդ թիվը հեռու է իրականությունից, բայց այնպես էլ չէ, ադրբեջանական հասարակությունը զոհերի թվից դրդված կարող է փողոց դուրս գալ։ Նրանք արդյունք ունեն, և զոհերի փաստը կարող են արդարացնել, բայց զոհերի թվի թաքցնելն արդեն խնդիր է իշխանության համար։ Վստահությունը իշխանության նկատմամբ կարող է վերածվել ոչ միայն անվստահության, այլ նաև ատելության։
Այսօր Ալիևի գերխնդիրն այլևս գրաված տարածքները պահելն է, այնտեղ միջազգային ներկայացվություն ապահովելն է, ինչն իբրև թե կարող է երաշխիք լինել, որպեսզի մենք ռևանշի չանցնենք։ Գնալով Բաքվի բռնապետի գործերը վատանում են, նա մի քանի ամիս հետո վերածվելու է դաժան բռնապետի՝ իր քաղաքացիների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Առանց թույլտվության հոգեհանգիստ կատարելը կտուգանվի մեկ միլիոն դրամով
Եթե մտադիր եք հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ մատուցել եւ չունեք թույլտվություն, ապա կտուգանվեք: ArmLur.am-ը...
Օդանավակայանում խառնաշփոթ է. մի շարք թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են
Համացանցում տեղեկատվություն է շրջանառվում, որ տարբեր ավիաընկերություններ չեղարկում կամ հետաձգում են Երևանից թռիչքները: Ը...
Ադրբեջանում մատնանշում են մինչև 25․000 ադրբեջանցի զոհի թիվ. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում մատնանշում են մինչև 25․0...