Հասարակություն

Օդանավակայանում այսօր, արմագեդոն էր. մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով փախնում էին հայրենիքից. Զոհրաբյան

Unknown 960 դիտում
Օդանավակայանում այսօր, արմագեդոն էր. մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով փախնում էին հայրենիքից. Զոհրաբյան

Այն,  ինչ կատարվում էր օդանավակայանում այսօր, արմագեդոն էր: Պետք էր տեսնել, թե մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախնում հայրենիքից և  ես նրանցից ոչ ոքի չեմ մեղադրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

«Քանի որ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չէին, որ կովիդի թեստը պետք է ներբեռնեին հեռախոսի մեջ եւ թղթային տարբերակով էին գնացել թռիչքի, իրենց թույլ չէին տալիս չթռել: Իսկ երեկ 23.30-ին Երեւան-Մոսկվա մեկ կողմանի տոմսի գինը հասավ 750 դոլարի: Առաջիկա օրերին երեւի տոմսերը վաչճճառելու են աճուրդով, լոտերով:

Այն հաջողակները, որոնք ներբեռնել էին COVID-ի ծրագիրը և բոլոր կանոնները պահպանել էին, և նրանց հաջողվեց թռնել, նրանք իրենց համարեցին երջանիկ: Ես կարող եմ ցավալի կանխատեսում անել, որ այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի արտագաղթ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև, ցավոք սրտի, մեր բազմաթիվ՝ հարյուր-հազարավոր հայրենակիցների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է:

Ես հարցնում էի նրանց՝ ինչո՞ւ եք գնում։ Եվ պատճառը հուսալքությունն էր եւ տագնապը, որ վաղը Երեւանում, Վանաձորում եւ մեր այլ քաղաքներում թուրքը դուռը չի բացելու ու մտնելու իրենց տուն»,-ասաց նա:

 

Զոհրաբյանը նկատեց, որ հեռացողները մեծ մասամբ հենց Նիկոլ Փաշինյանին ընտրողներն էին. «Այո, նրանք էին, որովհետև պարզ էր, այն հատվածն էր, ով երկար տարիների հուսալքությունից, անարդարություններից, հուսահատությունից, Նիկոլի և նիկոլականության մեջ, իշխանափոխության, այդ հեղափոխության մեջ տեսել էր հույս և հավատում էր, որ, իրոք, ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է, որ ինքն այլևս լավ է ապրելու, որովհետև Նիկոլը  բոլորիթալանածը հետ է բերելու և ծրարներով բաժանելու է 3 միլիոն վարչապետներին»:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից