Վրաստանը բացում է սահմանները կորոնավիրուսի պատվաստում ստացած օտարերկրացիների համար
Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան ազատորեն և առանց կարանտինի պահպանման մուտք գործել Վրաստան, եթե նրանք ունեն փաստաթղթեր, որոնք վկայում են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։
«Բոլոր երկրների քաղաքացիներն անխտիր կկարողանան մուտք գործել Վրաստան՝ սահմանին ներկայացնելով կորոնավիրուսի պատվաստումը հաստատող փաստաթուղթ։ Սա նշանակում է, որ քաղաքացին պետք է ստացած լինի երկու ամբողջական դեղաչափ։ Աշխարհում աճում է պատվաստված մարդկանց թվաքանակը, և սա մեր առաջին թիրախ խումբն է»,- նշել է Տուրնավան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: Տասս գործակալության տեղեկությ...
Տաթևիկ Ռևազյանը մանրամասնում է, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները մուտք գործել ՌԴ տարածք
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համաձայն Ռուսաստանի...
Ադրբեջանցիները հարբած վիճակում կրակոցներ են արձակում հայկական գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջան...
Ինչ քայլեր պետք է անեն ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելուց առաջ
2021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդ...