ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեր խմբակցության ստեղծած կամավորական ջոկատը գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, ոչ. վարչապետը՝ ԲՀԿ պատգամավորին
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հարցադրմանն ի պատասխան նշեց, որ իր համար զարմանալի է, որ եթե իրենց համար առաջին պահից պարզ էր, որ «Իմ քայլը» իշխանության է գալիս վատ մղումներով, ապա ինչու էին կոալիցիա կազմում «Իմ քայլի» հետ։
«Ունե՞ք հիմնավորումներ՝ մամուլի ասուլիս արեք, հրապարակեք։ Ասուլիս չեք ուզում անել, քրեական գործեր կան հարուցված, գնացեք բացատրություններ ու ցուցմունքներ տվեք։ Երբ խոսում էիք դավաճանության մասին, ես պարզ հարց տվեցի, հեռուստատեսությունով թմբկահարող կամավորական ջոկատը, որը ձեր խմբակցությունը ստեղծեց, գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, թե չգնաց։ Ոչ, չգնաց։ Դա այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ, գովազդ»,- նշեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել. վարչապետ
Վերջին բավականին երկար տարիներին ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամանաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք 30 տարի բանակ չենք ունեցել. Անուշ Բեղլոյան
Այսօր ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգաավոր Անուշ Բեղլոյանը թարգմանեց իր հայտարարությունը, հետո պատասխանեց լրագրողների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իհարկե, Շուշին հայկական է. ԱԺ նախագահը խուսափեց լրագրողների հարցերից
Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողների դիտարկմանը, թե հնչել է մեղադրանք, որ ԱԺ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցրեք Փաշինյանից. ինչու պարտվեցինք պատերազմում՝ հարց Յուրի Խաչատուրովին
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ժամանեց Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատո...