Ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու Ադրբեջանի տարածած կադրերում պատկերված անձանց ինքնությունը. Արցախի ՊԲ
Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եւս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող եւ ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որեւէ ստորաբաժանում, որեւէ զիծառայող ընդգրկված չեն եղել որեւէ մարտական գործողության մեջ եւ նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել եւ պահպանվում է:
Ավելին` ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը եւ ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաեւ ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ:
Պակաս կարեւոր չէ նաեւ «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը եւ չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։
Նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, եւ հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը:
Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետեւողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 մլն է հատկացրել. Yerevan Today
Այս օրերին, երբ թշնամին Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր փոխըմբռնմամբ գյուղ առ գյուղ զավթելով հասնում է Գորիս, ճանապարհին Ադր...