Ռազմական գործողությունների մասնակցին անհայտ բացակայող ճանաչելու ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 3 ամիս
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայողի կանոնակարգում նոր կարգավարումներ. Մասնավորապես, եթե ռազմական գործողությունների հետեւանքով է կասկածվում, որ անձը անհայտ բացակայող է, ապա ժամկետը 3 ամիս է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
«Նաեւ մահացած ճանաչելու հետ կապված կրկին ռազմական գործողություններով պայմանավորված կրճատվում է մեկ տարի ժամկետով եւ անցումային դրույթով նշվում է, որ այն տարածվում է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
Փոփոխությունը կպված է նրա հետ, որ հաճախ ինչ-որ հիմնադրամներից հատուցում ստանալու համար անհյտ բացակայող զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան ավելի սեղմ ժամկետներում դիմեն այդ հիմնադրամներին»,-ասաց Բադասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...