Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների
Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը պահեստազորի զինծառայողներին կանչում է զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների։ Ինչպես հայտնում է Razm.info-ն, այս մասին հայտարարությունը սեպտեմբերի 21-ին տարածել է պետական ծառայությունը։ Նշվում է, որ հավաքների են կանչվել տարբեր մասնագիտություններ ունեցող պահեստազորայիններ։
Նշենք, որ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում», ինչի համար ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները կրկին կվերապատրաստվեն։ Հասանովը հայտարարել էր նաև, որ մարտական պատրաստության հավաքներ պետք է լինեն պահեստազորայինների հետ։
Երկրի տարբեր հատվածների զինկոմիսարիատներում արդեն իսկ սկսվել են պահեստազորայինների գրանցումները:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...