Արտակարգ միջոցառումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու. նոր նախագիծ
Առողջապահության նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, որը կառավարությանը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների ժամանակ առանց արտակարգ դրություն հայտարարելու իրականացնել բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ։
NEWS.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն ասաց. «Առողջապահության նախարարությունն է հիմնականում այս նախագծերի շուրջ աշխատում, բայց համագործակցում ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, վարչապետի աշխատակազմի հետ»։
Նա ժամկետներ չկարողացավ հստակեցնել, թե երբ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է մինչև օգոստոսի 12-ը փաթեթն ընդունվի, և արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու կարիք չլինի, Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ մեկնաբանություն տալ չի կարող, նման ինֆորմացիա չունի։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, երբ Կառավարությունը 4-րդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ժամկետները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...