Կորոնավիրուսի թաքնված ախտանիշները. պրոֆեսոր Անչա Բարանովան
Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, կորոնավիրուսի կրողները, որոնց հաճախ անվանում են ասիմպտոմ, կարող են չնկատել թոքերի ծավալի կրճատումը եւ երիկամների ֆունկցիայի վատթարացումը: «Ասիմպտոմնիկները հիմնականում երիտասարդներն են, եւ նրանք բժիշկների ուշադրության կենտրոնում չեն հայտնվում: Նրանք կարող են բժշկի մոտ հայտնվել այլ պատճառով: Օրինակ՝ անհրաժեշտ է ստուգել ենթաստամոքսային գեղձը, եւ նրան համակարգչային տոմոգրաֆիա են կատարում, բայց պարզվում է, որ մարդու թոքերն են ախտահարված: Այս ամենը հնարավոր է պարզել նաեւ առանց տոմոգրաֆիայի, եթե ստերեոչափի միջոցով ստուգվեն թոքերի չափերը: Եթե այն սկսել է փոքրանալ, ապա, հնարավոր է, խոսքը կորոնավիրուսի մասին է»,- ասել է Բարանովան: Նրա խոսքով՝ ստերեոչափը օգտակար կլիներ, եթե մինչեւ համավարակը բոլորը անցնեին նման չափումներ եւ թոքերի ծավալը համեմատելու հնարավորություն լիներ: «Եթե COVID-19-ի ձեր թեստը դրական է, բայց ախտանիշներ չունեք, ապա անհրաժեշտ է կատարել տոմոգրաֆիա եւ տեսնել, թե թոքերն ինչ վիճակում են»,- խորհուրդ է տվել կենսաբանը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...