Հայկ Մարությանը զուտ ալարում է իրեն նեղություն տալ ու նոր ուղերձով, 3 ամիս անց, դիմել քաղաքացիներին. Թեհմինա Վարդանյան
Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«16.03.2020 թվական, Հայկ Մարության
«Քաղաքապետարանն աշխատում 24|7»: Այս նախադասությունն արդեն զավեշտի է նմանվում: Դե բա´վ է էլի: Բոլորիս աչքի առաջ են այդ աշխատանքները, չնայած` մեղք գործել է այդ ամենը բնութագրել որպես աշխատանք:
Ի՞նչ է նշանակում այս տեսահոլովակը 3 ամիս անց կրկին տարածել: Նշանակում է` Մարությանը զուտ ալարում է նույնիսկ հավելյան անգամ իրեն նեղություն տալ ու նոր ուղերձով, 3 ամիս անց, դիմել քաղաքացիներին: Ի՞ նչ կարիք կա: Մարդն արդեն իր պարտքը ամիսներ առաջ կատարել է: Դե ֆակտո և դե յուրե, երբ սիրտը տալիս է` մեկուսանում է: Ոչինչ, որ համավարակի այս դժվար իրավիճակում բոլորին հետաքրքրում է` ու՞ր է մեր քաղաքապետը:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ քաղաքապետ նշանակում է` քաղաքի պաշտպանության պետ»։
Նմանատիպ հոդվածներ
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...