Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 10 քաղաքացու մոտ
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ: Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:
Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:
Արցախի Հանրապետության Պարետատունը հորդորում է հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...