Մենք գերի ենք ընկել. Լարսում մնացած հայ
Վերին Լարսի չեզոք գոտում գտնվող ՀՀ շուրջ երկու տասնյակ քաղաքացիների մեջ առողջական տարբեր խնդիրներ ունեցողներ կան։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում նշել է նրանցից Մարինե Բաբայանը։
«9 մեքենա, 17 մարդ, որից մեկը ինվալիդ կաստիլներով է, մեկը՝ մեծահասակ կին, մեկը շաքարով հիվանդ, մենք գերի ենք ընկել, հասկանո՞ւմ եք։ Մարդ կա՝ 10 օր, մարդ կա՝ մի ամիս։ Ես 5 օր է, ինչ այստեղ եմ։ Միայնակ եմ, իմ մեքենայով»,- նշել է տիկին Մարինեն՝ նշելով, որ վրացական կողմի հետ մի ամբողջ օր այսօր հարցն են պարզաբանել։
Նշենք, որ քաղաքացիները մի քանի օր առաջ նույնպես բարձրաձայնել էին խնդրի մասին, ինչից հետո Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում էր տարածել՝ նշելով, որ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ որոշ քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել եւ արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում, իրականությանը չի համապատասխանում, դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որեւէ քաղաքացի այս պահին չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...