Էդմոն Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը
«Կառավարությունը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսի չափով է պատրաստ կատարել անվերադարձ ծախս՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական և տնտեսվարողների վիճակը որոշակի առումով բարելավելու իմաստով». ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պետբյուջում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:
«Մեր հնարավորություններով է պայմանավորված այդ տոկոսը: Ոչ թե պետք է մի տոկոս դրվի, և այդ տոկոսին սկսենք մոտենալ, այլ պետք է գնահատենք, թե մենք ինչի կարիք ունենք, ինչ միջոցառումների շրջանակում պետք է փորձենք լուծում գտնել այդ կարիքները բավարարելու, և ըստ դրա իրականացնենք»,- նշեց նախարարը: Նա հայտարարեց, որ թաքցրած փող չկա:
Մարուքյանը պնդեց, որ այն չափորոշիչները, որ ձևավորվել են, նման են դեզի մեջ ասեղ ման գալուն, որը դժվար է գտնել: «Հետևաբար հարյուրավոր կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել կառավարության 14 ծրագրերից»,-հայտարարեց նա: ԼՀԿ ղեկավարն այն կարծիքը հայտնեց, որ բյուջեի փոփոխությունների տվյալ նախագծով փորձ է արվում խորհրդարանին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, որովհետև ըստ դրա՝ կառավարությունն առաջիկայում չի դիմելու ԱԺ-ին: Մարուքյանը այդ խոսքերից հետո լքեց նիստերի դահլիճը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...