Ավստրալացի պատգամավորը շնորհավորել է արցախցիներին և հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների հետ կապված շնորհավորելուց հետո հայտնվել է Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակում»:
«Շնորհավորում եմ Արցախի հայկական հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Քվեարկել և իր ժողովրդավարական իրավունքներից է օգտվել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ի երկրորդ փուլում»,- իր թվիթերյան էջում գրել է ՄաքԴերմոթը:
«Ավտորիտար ռեժիմների և բռնապետությունների տարածաշրջանում հիանալի է տեսնել փթթող ժողովրդավարություն: Շնորհավորում ենք Արցախի ազատ ժողովրդին»,- գրել է նա՝ ավելի ուշ անձամբ տեղեկացնելով, որ հայտնվել է «սև ցուցակում»։
«Ինչպիսի պատիվ»․ այսպես է նա արձագանքել Ադրբեջանի քայլին՝ հրապարակելով ամբողջական ցուցակի հղումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...