ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուս ու միկրոավտոբուս
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Ի թիվս այլ ստուգումների` ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման համար կազմել են շուրջ 6 տասնյակ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, և ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից ուղևորներն իջեցվել են։
Դիմում ենք հասարակական տրանսպորտի վարորդներին՝ մի՛ տեղափոխեք սահմանված քանակից ավելի ուղևոր։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր իսկ առողջության անվտանգությունից ելնելով, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ի...
Վարչապետը ուղիղ եթերում է
Վարչապետը ներկայացնում է Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում:
ՈՒՂԻՂ. Վարչապետը ուղիղ եթերով դիմում է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետը ուղիղ եթերով դիմում է ՀՀ քաղաքացիներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք
Հայաստանի Հանրապետության 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք։Այս մասին հայտնում է Ռուսաստանում...