«Միլիոն եվրոյի մեղադրյալը ֆռֆռում է Եվրոպայում». Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միլիոն եվրոյի մեղադրյալը ֆռֆռում է Եվրոպայում։ Գիտե՞ք ինչու։ Դե որովհետև պետությունը չեն զավթել դրանք, ուղղակի թյուրիմացություն է եղել, փողը կդնեն տեղը, կդզվի։ Իսկ թե մեկ միլիոն եվրոյով կրթությունից զրկված քանի երեխայի համար կրթությունը հասանելի կդառնար, կամ քանի հոգի բուժում կստանար, կամ քանի փամփուշտ կարելի կլիներ առնել, մանրուք է։
Բրյուսելը մեղադրյալին լուրջ է ընդունում։ Սա մի ուրիշ տոնածառ է ԱԳՆ վրագլխին։ Նախարարը ո՞նց է, հո էն նախարարներից չէ՞, որ ջանուղուրբան էր մեղադրյալի աշխատակազմում։ Կարիք չկա պատմելու, թե սերժիկները իրենց հին կապերն ու շատ հին կոնյակներն են օգտագործել այս եւ այլ ընդունելությունների կազմակերպման համար։ Դա չէր կարող լինել, եթե իշխանությունը հայտարարեր, որ պետությունը զավթած են եղել ու մեկը զավթիչներից Սերժիկն է եղել, մյուսներից մի քանիսը այժմյան ԱԳՆ բարձաստիճան պաշտոնյաները, որ կարդարանան, թե իրենք մեղք չունեն, թե Սերժիկի թեւի տակ են աշխատել, իրենք համեստ դիվանագետներ ու քաղծառայող են եղել, տուն են պահել ուղղակի, այդքան բան»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...