Ամեն անասունի չի կարելի տղամարդու ու մարդու անձնագիր տալ․ Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ամեն անասունի չի կարելի տղամարդու ու մարդու անձնագիր տալ
Երեկ Գյումրիում Դարվինի էվոլյուցիայի պրոցեսից խեղված մի կենդանի, ում պատահաբար մարդու և տղամադու անձնագիր են տվել, դաժանաբար ծեծելով սպանել է 43-ամյա կնոջ ու դաժան ծեծի ենթարկել այդ կնոջ 13-ամյա դստերը: Երեխան այս պահին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է, խոսեցի գլխավոր բժշկի հետ, երեխայի վիճակը ծանր է ու բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Սա այլևս կարմիր գիծ է: Սա այլևս հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կասեցնել է պետք:
Ու ինձ զարհուրեցնում են որոշ միաբջիջներ, ովքեր քննարկում եմ սպանված կնոջ վարքն ու փորձում արդարացնել տղամարդու անձնագիր ստացած այն բռնարար իմբիցիլներին, ովքեր կարծում են, որ կինը կադաստրի վկայականով իրենց հանձնված սեփականություն է: Բռնությունը չի կարող և չպետք է ունենա որևէ արդարացում` սա աքսիոմ է:
Եվ ով սա չի հասկանում, ինձ համար նույնքան բռնարար է:
Ի դեպ, մինչ այս պահը երեխայի որեւէ հարազատ հիվանդանոց չի գնացել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...