ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԻԱՎ-ով ապրում եմ, 4 ամսական առողջ երեխա ունեմ ՁԻԱՀ կենտրոնի շնորհիվ

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էր կենտրոնի տնօրենը։ Նախարարի այս որոշման հետ համաձայն չեն աշխատակիցները։

 

Բողոքի ակցիային մասնակից տղամարդկանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց․ «ՄԻԱՎ-ով ապրում եմ, 4 ամսական առողջ երեխա ունեմ՝ ՁԻԱՀ կենտրոնի շնորհիվ, ինչու են փակում»։

 

Հիշեցնենք՝ երեկ լարված իրավիճակ էր, ոստիկանությունը բերման էր ենթարկվել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։ Վերջինս ազատ արձակվելուց հետո ասել էր, որ իրեն բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով, սակայն չկա  իր պաշտոնից բխող մի գործողություն, որն ինքը չի կատարել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ