Շիրակի մարզպետը հանդիպել է պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից դժգոհ բնակիչների հետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր վաղ առավոտյան այցելել է մարզի Բագրավան և Լանջիկ բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից։
Տիգրան Պետրոսյանը լսել է բնակիչների մտահոգությունները։ Մարզային իշխանության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է առկա իրավիճակը, ներկայացվել հնարավոր լուծումները։
Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայր։ Կառնուտցիները նախօրեին դժգոհում էին կարկտահարության դիմաց տրված փոխհատուցման չափից։ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետներն աշխատելու են համայնքում, որից հետո ներկայացնելու են համապատասխան առաջարկություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...