Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հետաձգվեց Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում դատարանի ծանրաբեռնվածության պատճառով այսօր հետաձգվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Նիստից հետո Լևոն Երանոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ իր խոստացածի համաձայն` կխոսի ավելի ուշ, գործի ընթացքում։
Ի պատասխան լրագրողների հարցին, թե այս պահին հայտարարություն չունի՞` պայմանավորված ոստիկանապետի փոփոխությամբ, Երանոսյանը նշեց. «Դուք մի մոռացեք, որ ես զինվորական եմ, ոչ ոստիկան»։ Լրագրողների մյուս հարցին, թե ընդունո՞ւմ է մեղադրանքը, Երանոսյանն ասաց. «Ոչ, ես մեղք չեմ գործել»։
Հիշեցնենք, որ այսօր դատարանում ընթանում էր ապացույցների հետազոտման փուլը, որին ներկա էին գործով տուժող ճանաչված անձինք, այդ թվում`ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 22-ին`ժ. 12:30-ին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...