1 միլիոն 800 հազար դրամ․ ՀՀ ժամանած բարձրաստիճան հյուրերից ո՞վ որտեղ է գիշերել
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն մեկնել են Հայաստանից: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այդ մասին տեղեկացրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Լրատվականին հաջողվել է ճշտել, որ նախագահներից ոմանք գիշերել են «Գոլդեն Փելես Երեւան», «Ալեքսանդր», «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցներում:
«Ալեքսանդր» հյուրանոցում, մասնավորապես, գիշերել է Ղազախստանի նախագահ Տոկաեւը: Նրան տրամադրվել է հյուրանոցի «Ալեքսանդր սյութ» համարը: Այս համարից նշված հյուրանոցում մեկ հատ է. այն նախագահական է եւ 1 գիշերն արժե 1 միլիոն 800 հազար դրամ:
«Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում հրաժարվել են հայտնել, թե որ երկրի առաջնորդն է այնտեղ գիշերել, սակայն նշել են, որ երեկ նախագահական համարն արժեցել է 1 միլիոն 686 հազար դրամ:
Ինչ վերաբերում է «Գոլդեն Փելիս Երեւան» հյուրանոցին՝ այնտեղ կա ընդամենը մեկ նախագահական համար, որն արժե 1 միլիոն 500 հազար դրամ: Նշենք, որ այստեղից էլ են հրաժարվել հայտնել, թե որ երկրի նախագահն է գիշերել այնտեղ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...