Կենտրոնական բանկը առաջարկել է մի շարք ոլորտներում արգելել կանխիկ գործարքները. նոր նախագիծ
Կենտրոնական բանկը (ԿԲ) նախագիծ է քննարկման ներկայացրել՝ առաջարկելով մի շարք ոլորտներում արգելել կանխիկ գործարքները։ Այս նախագծով Կենտրոնական բանկը ցանկանում է Հայաստանում ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ։
ԿԲ-ն մասնավորապես առաջարկում է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային քարտ ընդունող սարքերի տեղադրումը դարձնել պարտադիր։ Ըստ ԿԲ-ի՝ հաճախորդները բողոքում են սպասարկման ոլորտում այդ սարքերի բացակայությունից՝ նշելով որ այն բարդացնում է անկանխիկ վճարումների իրականացումը: «Քաղաքացին ստիպված է վատնել ժամանակ և կրել մի շարք անհարմարություններ վճարային քարտից գումար կանխիկացնելու և որոշակի ապրանքի (ծառայության) դիմաց վճարում կատարելու համար, այնինչ շատ հեշտությամբ վճարային քարտով կարող է սպասարկվել խանութներում և այլ սպասարկման վայրերում»։
Կենտրոնական բանկը կարծում է՝ անկանխիկ գործարքներով կուժեղացվի հարկային վարչարարությունը և հնարավոր կլինի պայքարել տնտեսության դեմ: «Անկանխիկ գործառնություններ իրականացնելիս դժվարանում է (գրեթե անհնար է) հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելը»,- հայտնել է բանկը։
Այս նախագծով կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով։ Բացառությամբ, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է նրա 75 տարին։ Սակայն այս դեպքում էլ կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ՝ կենսաթոշակառուի ընտրությամբ։
Կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցում ԿԲ-ն առաջարկում է իրականացնել փուլային տարբերակով․ 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում, 2021 թվականի հունվարի 1-ից՝ մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում։
Անկանխիկ եղանակով կվճարվի միայն կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:
Նախագծով կնվազեցվի կանխիկ դրամաշրջանառությունը՝ սահմանափակելով խոշոր գործարքները կանխիկ կատարելու հնարավորությունը։ Բանկը հայտնել է, որ քաղաքացիների միջև հուլիսի 1-ից 2 միլիոն դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով:
Ի վերջո, ըստ ԿԲ-ի, սա բերելու է բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացման, դա էլ իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...