Վարորդները բալային համակարգը կբողոքարկեն երկու փուլով, գործերը կմնան դատարաններում
Այն, որ պետք է վարչական բողոքարկման գործընթացում ֆիլտր մտցվի եւ բեռնաթափվեն վարչական դատարանները, դրանում ոչ մի խոսք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ առաջարկվող նախագծով առաջարկվում է, որ բողոքարկումները դիտարկող վարչական մարմինն իր եզրակացությունը պետք է տա ոչ թե 30, այլ 15 օրում, ինչից հետո քաղաքացին, եթե համաձայն չէ, կարող է դիմել դատարան։
Արմեն Խաչատրյանը նկատեց, որ այս օրինագծով, իսկապես վարչական դատարանները գուցե մի փոքր բեռնաթափվեն, սակայն երբ հաջորդ տարվա սկզբից ուժի մեջ մտնի ՃՈ տուգանքների բալային համակարգը, սպասվում է դատական բողոքարկումների մեծ ծավալ:
«Այն, որքան հիմա մենք բեռնաթափում ենք, ես կանխատեսում եմ, որ դրա կրկնակի չափով ավելանալու են բողոքարկումները վարչական դատարանում եւ ըստ էության հարցը լուծում չի ստանալու: Դատարաններում գործերը այդ ժամանակ ավելի շատ են լինելու, քան այսօր»,-ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ անհրաժեշտ է պետտուրքի մասով ևս կարգավորումներ մտցնել. «Բալային համակարգով կբողոքարկեն վերադասության կարգով, իսկ մերժվելու դեպքում կդիմեն դատարան: Ի՞նչն է խանգարում երկու փուլով բողոքելը, ոչ մի բան: Դրանով կծանրաբեռնեն եւ վարչական մարմինի, եւ դատարանին: Արդյունքում տարիներ շարունակ գործերը կմնան վարչական դատարանում, կքննվեն, բալային համակարգն էլ պատշաճ չի մտնի ուժի մեջ: Առաջարկում եմ փոփոխություններ անել նաեւ պետտուրքի մասով, որ եթե մարդը բողոքարկում է վարչական դատարան, գոնե վարչական ակտի չափով պետտուրք վճարի, որ վտանգ լինի, որ դատը չշահելու դեպքում կարող է կորցնել այդ գումարը: Հետեւաբար վարչական դատերի թատերականացումներ չեն լինի»,-ասաց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...