Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել, նա շարունակում է պաշտոնավարել. Նաիրա Հարությունյան
Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություներ են տարածվել, թե աշխատանքից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել, նա շարունակում է պաշտոնավարել, իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի որոշում:
Հիշեցնենք՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:
Փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը, թե նա չի կարող օբյեկտիվ քննել շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը , քանի որ այդ պաշտոնյան իր հորեղբոր որդին է:
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին, ապա նրա ազատման որոշումն արդեն հրապարակվել է Կառավարության պաշտոնական կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...