Քաղաքապետարանը ցուցաբերում է անգործություն, ինչը մենք համարում ենք անընդունելի. Դավիթ Խաժակյան
Yerevanpress-ը՝ մայրաքաղաքին առնչվող խնդիրների, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ։ Հարց․Արդեն տեւական ժամանակ է, ինչ Երեւանը գտնվում է այսպես ասած աղբահանության կոլապսում։ Ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից, ինչ անել եւ ո՞վ է այս ամենի մեղավորը։ Պատասխան. Կարծում եմ մեղավորների փնտրտուքն, որը նախաձեռնել են իշխանությունները ժամանակավրեպ է և այժմ պետք է կենտրոնանալ խնդրի լուծման վրա։ Անշուշտ արմատական խնդիրը քաղաքում աղբահանության մեկ օպերատորի ներգրավումն էր նախկին իշխանության կողմից, ինչը նշանակում է որ չկա մրցակցություն և հետևապես կա մատուցվող ծառայության ցածր որակ։ Խնդրի կարճաժամկետ լուծումների մասին շատ է խոսվել, իսկ երկարաժամկետի համար պետք է ասեմ, որ անհրաժեշտ է օր առաջ հայտարարել երկրորդ օպերատորի ներգրավման միջազգային մրցույթ և քաղաքին ազատել այս խնդրով ամեն օր զբաղվելու ժամանակատար և ծախսատար բեռից։ Հարց․ Չնայած շոգ եղանակին, այնուհանդերձ, ներքաղաքական ամառը, կարծես թե բավական հագեցած է։ Առջեւում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված գործընթացներն են։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը։ Պատասխան. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը պետք է քննի համաձայնագրի սահմանադրականության հարցը, մենք գտնում ենք, որ այս քննարկումները ժամանակավրեպ են։ Նկատի ունենալով, որ համաձայնագրի որոշ դրույթներ ողջամտորեն վիճարկելի են սահմանադրականության տեսանկյունից, մենք սպասում ենք ՍԴ որոշմանը և մեր ջանքն ու եռանդը ուղղում ենք այն խնդիրներին, որոնք շատ ավելի շոշափելի են մարդկանց համար և որոնք սպասում են իրենց լուծմանը։ Ամառվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել թե ՀՀ մարզերում, թե Երևանի բակերում և կոնտրոնացել ենք մարդկանց կողմից բարձրաձայնվող խնդիրների վրա, որոնց շարքում, հավատացեք, չկար Ստամբուլյան համաձայնագրի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
«Սթափվելու ժամանակն է: Արթնացիր, հայ մարդ»: ՀՀԿ-ի նոր նախագիծը
Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Արթնացիր, հայ մարդԱյսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակու...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում
ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ,...
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․«Կրում ենք...