Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. զոհվել են վարորդն ու նրա քույրը
Այսօր, օգոստոսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Հակոբյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ․ Հակոբյանը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Իսկ ուղևորները՝ Արագածավան գյուղի բնակիչներ, 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը, նախ տեղում են բժշկական օգնություն ստացել, ապա տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Զարինե Հակոբյանը մահացել է հիվանդանոցում։ Բժիշկները պայքարում են 22-ամյա երիտասարդի կյանքը փրկելու համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար
ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովը, ով հետո...
Ողբերգական դեպք Գորիս-Երևան ճանապարհին․ ավտովթարից վարորդը մահացել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տ...
Արտակարգ դեպք․ մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց մեքենայում բռնկված հրդեհից
Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում...