Դատարանը 2 անչափահասների դանակահարած ՊՆ-ի բարձրաստիճան սպայի որդուն ազատ է արձակել
Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդոյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ասմյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 19-ամյա Լևոն Քերոբյանի նկատմամբ։
Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը և Քերոբյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Քերոբյանը 2017 թվականին նույնպես դանակահարության մեղադրանքով դատապարտվել է և 2018 թվականի համաներման ակտով ազատ է արձակվել։ Ու հիմա նա հերթական անգամ կասկածվում է հուլիսի 25-ին Երևանում 2 անչափահաս տղաների դանակահարելու մեջ, ով երեխաներին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի։
Դանակահարված երեխաների կյանքը հնարավոր էր եղել փրկել «Էրեբունի» բժշակական կենտրոնի բժիշկների կողմից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դանակահարողի հայրը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, բարձրաստիճան սպա է, կոչումով փոխգնդապետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Հրդեհ. 3 մարտական հաշվարկ Հաղթանակի զբոսայգի հատվածում
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դե...
Երևանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա. մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, «Մալայանի անվ...