«Հրապարակ». «Պատժիչ» գործո­ղություններ է իրականացվում պատգա­մավորների նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ աշխատակազմը «պատժիչ» գործո­ղություններ է իրականացնում այն պատգա­մավորների նկատմամբ, որոնք առանց «հարգելի» պատճառի չեն մեկնում նախապես պլանա­վորված գործուղումնե­րի: Օրինակ՝ նրանց աշխատավարձերից պահումներ են արվում ավիատոմսերի արժեքին համապատասխան, եթե, իհարկե, պատգամավորը «բյուլետեն» կամ հարգելի պատճառ չի ներկա­յացնում, թե ինչու է հրա­ժարվում գործուղման մեկնելուց: Օրերս մենք որոշ պատգամավորներից դժգոհություններ լսեցինք (բնականա­բար, նրանց անունները հրապարակել չենք կարող), որ ԱԺ ղեկավա­րությունն այս հարցում էլ է առաջնորդվում յուրային և ոչ յուրային սկզբունքով: ԱԺ աշխա­տակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում ասաց, որ խոսքը պատժիչ գործո­ղությունների մասին չէ, գործընթացն իրակա­նացվում է օրենքներին և ներքին կանոնադրությա­նը համապատասխան:

 

Սակայն նա չմտաբերեց, թե անհարգելի բացակա­յությունների դեպքում պատգամավորներն ինչ­պես են փոխհատուցում. «Ես պետք է օրենքը նա­յեմ, հիմա այսպես չեմ կարող ասել»: Գալստյանը վստահեցրեց, որ անհատական մոտեցում որևէ պատգամավորի նկատ­մամբ չի կիրառվում»։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն