Գրավի միջնորդություն ենք ներկայացրել, որը տասը օրից ավելի չի քննվում. Օրբելյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հունիսի 27-ից ներկայացված գրավի իրենց միջնորդությունը դեռ չի քննվել:
«Մեր Սահմանադրությունը ենթադրում է հետևյալը. եթե մարդու ազատությունը սահմանափակվում է, ինքը իրավունք ունի այդ գործը քննելու և որոշումը բողոքարկելու: Երբ մենք խոսում ենք կալանքի հարցը դատարանի կողմից քննելու մասին, այն ենթադրում է երկու կոմպոնենտ, մեկը`դատարանի կողմից կալանավորելու կամ չկալանավորելու հարցը, և երկրորդը ՝կալանքին այլընտրանք կիրառելը, այսինքն` գրավը»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ այդ երեք հարցը նույն փաթեթի մեջ են, բայց երբ կալանքի որոշումը ուղարկվում է Վերաքննիչ դատարան, իսկ առաջին ատյանի դատարանում դեռ գրավի հարց չի քննել, Վերաքննիչ դատարանը գործող օրենսդրությամբ իրավասու չէ գրավի հարց քննարկել:
«Ստացվում է, որ մենք գրավի միջնորդություն ենք ներկայացրել, որը երկրորդ դեպքն է, երբ տասը օրից ավելի չի քննվում: Չնշանակվելու պատճառ ներկայացվում են գործավարության կանոնները»,-ասաց նա:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...