Սահմանադրական կարգի տապալողներին կոչ ենք անում փնտրել այլ տեղ․ Բաբայանի աջակիցները՝ ԱՀ ԱԱԾ-ին և ոստիկանությանը


Արցախում սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքը նախաձեռնող խումբը կոչ է արել ԱԱԾ և ոստիկանության համակարգի աշխատակիցներին ծառայել միայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։

Նախաձեռնող խմբի հայտարության ամբողջական տեքստը ստորեւ՝

«Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում որևէ սադրիչ, էլ ուր մնաց սահմանադրական կարգը տապալող տարրեր, քանզի նախատեսված է հենց սահմանադրորեն։ Ստորագրահավաքը դեռևս չհասած իր վերջնակետին ու դեռ չհանձնված ԱԺ քննարկմանը, պատգամավորների մակարդակով հնչում են հստակ կողմնորոշումներ, որ հարյուր տոկոս էլ հատի չենք ընդունելու կամ իրենց հույսն են ու վստահությունն են հայտնում, որ Գերագույն դատարանը չի հաստատի այս նախագծի օրինականությունը։

Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը ընդգրկում է այն երանելի փափագը իրականացնելու առաջին քայլը,որը ընդունվել է 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումով և սևով սպիտակի վրա գրվել ՝ վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ, ինչպես նաև իրականացնելու Արցախի ժողովրդի անսասան կամքը՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ամրագրված է ԱՀ սահմնադրության նախաբանում։ Միանշանակ տարիներ շարունակ վերարտադրվող իշխանությունը այս կարևորագույն խնդիրը չի կարող ընդունել, քանի դեռ իշխանությունը փոխանցում է իր գաղափարական հետնորդներին, այսինքն չի ուզում կորցնել իշխանությունը Արցախում։ Ապա այս իշխանությունը, որը գրեթե 20 տարի է երկիրը պահում է ռազմական դրության մեջ, անընդհատ հիշեցնելով , որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսել, զարմնալի է, որ խոսում է ժողովրդավարությունից, երբ փաստացի երկրում դիկտատուրա է տիրում, որտեղ ոտնահարված է սահմնադրությունը և սահմանադրորեն նախատեսված քայլերը դիտվում են որպես սահմնադրական կարգի տապալում։

Իրականում այս իշխանությունները թքած ունեն սահմանադրության և նրա կարգի պահպանման վրա, որովհետև նույնիսկ անտեղյակ են սեփական ձեռքով գրված օրենքներից, որտեղ հստակ խոսվում է հանրահավաքներ անցկացնելու ձևի մասին, որ հանրահավաքները թույլ են տրվում ըստ սահմանադրության անցկացնել այն դեպքում երբ տանս օր շուտ տեղեկացվում է դրանց մասին պատկան մարմիններին։ Այսինքն ինչի համար են ԱԱԾ-ի և Ոստիկանության կոչերն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, եթե նույնիսկ դեռ սահմանադրորեն հաստատված հանրահավաքների անցկացման համար դիմում չեն ստացել։ Հղում տալով Սամվել Բաբայանի հարցազրույցին, մասնավորապես, երբ Սամվել Բաբայանը նշեց որ այդ մարդիկ, ովքեր ստորագրել են վաղ, թե ուշ գալու են իրենց ստորագրության հետևից՝ չնշելով որևէ ժամկետներ,կոչեր անելու փոխարեն ուղղակի մի աղավաղեք մարդկանց խոսքը՝ մեկնաբանելով այն այնպես, ինչպես ձեզ է հարմար, որովհետև այդ ամենը կարող է բերել լարվածության, որը դրդելու եք դուք ու դառնալու եք դրա միակ պատասխանատուն։ Ուստի չեղած բանը դարձնել քննարկման առարկա ու դեռ կոչեր ու հայտարարություններ անել նախօրոք անլուրջ է և հարիր չէ իրավապահ մարմիններին։ Իհարկե նաև գիտակցում ենք որ սրանով փորձում եք վախ տարածել հանրության մեջ, որ ըստ ձեզ հանրահավաքներին խուսափեն մասնակցելուց։ Սա է ձեր գործելաոճը, պահել ժողովրդին առաջինը դիկտատուրայի պայմաններում՝ այսինքն մշտապես ռազմական դրության վախի մեջ, կամ վախեցնել ներքին ազդակներով այն է ոստիկանություն կամ ԱԱԾ։

Ստորագրահավաքը, ստորագրահավաքին հաջորդող բոլոր գործընթացները անցկացվելու են միայն սահմանադրությամբ հաստատված օրենքների շրջանակում, ուստի սահմանադրական կարգի տապալողներին կոչ ենք անում փնտրել այլ տեղ։ Եվ բավական է ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ծառայեցնել որպես սեփական վախերը փարատելու գործիք։ Կոչ ենք անում ԱԱԾ և ոստիկանության համակարգը սպասարկող աշխատակիցներին ծառայել միմիայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Եվ մի մոռացեք, որ Ստորագրահավաքը նախաձեռնող խումբը ունի 218 անդամ, որոնց միացել է նաև Սամվել Բաբայանը, այն միայն Սամվել Բաբայանի անունը չի կրում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Արցախի ԱԱԾ-ն, հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, կոչ էր արել քաղաքական ուժերին եւ քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես Արցախի Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխան:

Քաղաքականություն