Անցյալ տարի էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց. Սասուն Միքայելյանը` Էրիկ Գրիգորյանին
Դուք ասում եք՝ եթե Սևանի մակարդակը բարձրացնեք, կանաչը կվերանա, այնտեղ կա, որ 2, 3, 5 կիլոմետր խորությամբ այդ կանաչը կա, պլյուս դրան անցած տարի նույն դեպքը եղել է, անցած տարի փորձաքննություն արվե՞լ է, թե ինչի հետևանք էր, անցյալ տարի էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց, հերոսի կոչում ստացավ։ Այս մասին այսօր ԱԺ-ում դիելով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Պատգամավորի պատկերացմամբ` դա անտառից է. «Անտառահատում չարեցինք, լրիվ չմաքրեցինք տարածքը, տորֆի շերտ է, թե չէ թունավորում չի, եթե այդպես է, ձկներն էլ կսատկեին»:
Արձագանքելով, Էրիկ Գրիգորյանը ասաց.«Անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն, բայց միևնույն ժամանակ պետք է անտառատնկում իրականացվի, որովհետև անտառները, որ կան, նաև պահում են նույն ֆոսֆորային նյութերը, որ չգան։ Բայց միանշանակ է, որ պետք է մակարդակը բարձրացվի»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...