«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը` դատի է տվել Արթուր Վանեցյանին
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։
Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ի դեմս տնօրեն Արթուր Վանեցյանի, տրամադրել պահանջվող տեղեկությունները։
Նշենք, որ 2019թ.-ի հունվարի 25–ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում ստացել։
NEWS.am–ի հետ զրույցում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Հակոբյանը նշել է, որ իրենց պահանջը ԱԱԾ–ն մերժել է՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկությունը ծառայողական և պետական գաղտնիք է պարունակում։
Հայցադիմումը դատարան է մուտք եղել երեկ՝ հուլիսի 8–ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...