Քաղաքականություն

Հիմա շատ լավ կառավարում եմ. Մասիսի քաղաքապետ

WRed 327 դիտում
Հիմա շատ լավ կառավարում եմ. Մասիսի քաղաքապետ

Այսօր` հուլիսի 9-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ դեռ չսկսված հետաձգվեց Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով դատական նիստը: 

 

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ պնդեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադանքը. «Ժամանակը թող գա, դատավարությունը կավարտվի, բոլորդ կիմանաք, թե ինչ է եղել, այն ժամանակ խոստացել եմ, մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ»: 

 

Լրագրողի հարցին`  նեղացա՞ծ է իշխանություններից,  պատասխանեց. «Իհարկե ոչ, ես երբեք ոչ ոքից չեմ նեղանում, կարծում եմ թույլ մարդու բնավորություն է նեղանալը»։

 

Դիտարկմանը, հե՞շտ է ամբաստանյալի կարգավիճակում քաղաքը ղեկավարելը, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. «Շատ լավ է, ընդհակառակը հիմա շատ լավ կառավարում եմ։ Կարող եք մասիսցիներին հարցնել, մասիսցիների հետ շփվում եմ, իրենք այդ մասին կփաստեն»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250