Արսեն Թորոսյանի ընկերը` փողով բժիշկ գործի ընդունելու մասին. ArmDaily.am
Այսօր մամուլը գրել էր, որ 2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Անդրադարձ էր կատարվել նաև նրան, որ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ փողով բժիշկ է տեղավորել գործի ու բռնվել:
ArmDaily.am-ի հետ զրույցում Վանեսյանը լուրը պատվերով հոդված որակել. «Ես վերջին ընթացքում շատ ակտիվ էի Հայաստանի 5֊րդ բժշկական համագումարի կազմկոմիտեի աշխատանքներում, ուսերիս կրելով բավականին ծանրաբեռնվածություն, ինչը որոշներին հասանելի չի եղել։
Իջևանի ԲԿ ՓԲԸ֊ում որպես գործադիր տնօրեն աշխատելիս, երբեք որևէ մեկին նյութական, դրամական և այլ հետաքրքրություններով աշխատանքի չեմ ընդունել, տարածված անուն ազգանունով անձի հետ ԲԿ ում աշխատանքի ընդունվելու որևէ պայմանավորվածություն չէր կարող լինել, քանի որ նա մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված կերպով չէր կարող և չի կարող բժիշկ աշխատել։ Ասեմ, որ այդ անձը ցուցմունքում գրել է, որ աշխատանքի տեղավորման վերաբերյալ պայմանավորվածություն, խոստում չի եղել»։
Լրատվականի հարցին՝ Ձեր դեմ այլ քրեական գործեր եղե՞լ են՝ Վանեսյանը պատասխանել է. «Իմ դեմ նախկինում քրեական գործեր երբեք չեն եղել, ուստի անհասկանալի է, թե ինչու են գրում, որ նորից հայտնվեցի մեղադրյալի աթոռին, իսկ այս գործը մեկ շաբաթ առաջ է գնացել դատարան»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...