ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին. Հայկ Սարգսյան
Պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ տևական ժամանակ է մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ. «Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։ Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ»։
Հայկ Սարգսյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնել է. «Ոչ միայն դիմել ենք, որ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցեն, դիմել ենք նաև որպեսզի քրեական գործ հարուցվի և այդ քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի»։
Խոսելով քրեական գործի մասին՝ փաստաբանը նշել է. «Դիմել ենք ՀՔԾ, հիմա նյութեր են նախապատրաստվում, դեռ պարզ չէ՝ քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ։ Ըստ էության պետք է ուսումնասիրություն կատարվի, հաղորդում ներկայացնելիս լրատվամիջոցների անուններ չենք նշել։ Սա պետության անվտանգության հարց է, իրականում ազգային անվտանգության խնդիր կա այստեղ»։
Հիշեցնենք` վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, որ Հայկ Սարգսյանն ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ ժամանակ է անցկացրել «Լա Սկալայում»։
Երեկ էլ՝ մեկ այլ տեսանյութ տարածվեց, ըստ որի՝ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ըստ հրապարակումների՝ Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։
Երեկ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իր նկատմամբ իրականացվող արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել է դատարան, բոլոր դիմումներն ընդունվել են վարույթ։
Տեսանյութերը՝ «Հրապարակ»-ի։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...