Georgian Airways-ը Թբիլիսիից Մոսկվա՝ Երեւանով, մոտ 40 հազար ուղեւոր կտեղափոխի
Մոտ 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչեւ հոկտեմբեր Թբիլիսի-Մոսկվա եւ հակառակը չվերթերի տոմսեր է գնել, բայց ՌԴ-ից ուղիղ ավիակապի ժամանակավոր արգելքի պատճառով Georgian Airways ավիաընկերությունը նրանց կառաջարկի այլընտրանքային Թբիլիսի-Երեւան-Մոսկվա երթուղին։
Այս մասին ուրբաթ ասել է ավիաընկերության առեւտրային փոխտնօրեն Թամար Թանդաշվիլին վրացական Pirveli հեռուստաընկերության եթերում։
«Մոտավորապես 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչեւ հոկտեմբեր ներառյալ տոմսեր է գնել։ Համապատասխանաբար, ավիաընկերությունը որոշում է ընդունել գործընկեր հայկական ավիաընկերության օգնությամբ առաջարկել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա երթուղին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուղեւորները ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել փոփոխված երթուղու համար, պարզապես պետք է փոխեն տոմսերը եւ ուղեւորվեն Երեւանով։
Թանդաշվիլու խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը 10-15 տոկոսով կավելացնի ավիաընկերության ֆինանսական ծախսերը։ «Ռուսական շուկան շատ կարեւոր էր մեզ համար։ Ամեն օր Georgian Airways-ը կատարել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երեք չվերթ։ Ընկերությունը թռիչքներ է կատարել ոչ միայն Մոսկվա, այլ նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներ»,- ընդգծել է նա։
Թանդաշվիլին նաեւ նշել է, որ ավիաընկերությունը կսկսի կատարել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա չվերթերը հուլիսի 8-ից, օրը երկու անգամ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...