Կրակոցներ Էջմիածնում. հեղինակը «Ռադար Ավիա» ՓԲԸ-ի տնօրենն է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկնության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խուլիգանության փաստով, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 66-ամյա Գևորգ Ղազարյանը Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ է արձակել: Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գ. Ղազարյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել, նա իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիքգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խախտելով հասարակական կարգը: Հայտնաբերվել է «Սայգա» տիպի ինքնաձիքգը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Ռադար Ավիա» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, ով նաև «Որսորդների և հրաձիգների միավորում» հասարակական կազմակերպության անդամ է, իսկ կրակոցներն արձակել է թոռնուհու ծննդյան օրվա առթիվ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...