ՀՔԾ-ի վերացման գործընթացը մեկնարկեց. իսկ ինչո՞վ կզբաղվի Սասուն Խաչատրյանը. ArmLur.am
«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 19-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է, Սասուն Խաչատրյանն էլ հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Իրադարձությունները այդպես էլ զարգանում են: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակով արդեն նշվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվում է, գրում է ArmLur.am-ը։
Մասնավորապես, ծառայության Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները եւ գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկՀՔԾ-ի Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության եւ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով եւ գործիքակազմով փոխանցվում է Քննչական կոմիտեին:
Ընդ որում, նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դժվարացել էր պատասխանել` շարունակելու է պաշտոնավարումը, թե ոչ: Ուսումնասիրելով նախագիծը` պարզեցինք, որ այլ գերատեսչություններից եւս կան գործառույթներ, որոնք փոխանցվելու են նորստեղծվելիք մարմնին:
Օրինակ` վերակազմակերպվելու է Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունը, ոստիկանությունից վերցվելու է օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները, նույնը նաեւ Պետական եկամուտների կոմիտեի դեպքում: Այն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է հունիսի 10-ին, եւ քննարկումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 20-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...