Բացառիկ կադրեր․ «Իսլամական պետությունը» տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից: Այս մասին հայտնում է Directorate 4-ի Telegram ալիքը՝ տեղեկանում ենք Հայկական ժամանակից։
Տեսանյութում ջիհադականները պատմում են իրենց թշնամիների, այդ թվում Ռուսաստանի մասին, իրենց դեմ տարվող պատերազմի եւ այն մասին, որ հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Սա վեցերորդ տեսանյութն է, որտեղ գրոհայինները հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի առաջնորդին:
Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ջոկատներում մարտերին մասնակցած ադրբեջանցիներն ավելի վաղ տեսաուղերձներով դիմում էին իրենց հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց միանալ մահմեդականների թշնամիների դեմ պատերազմին:
Սակայն նախկինում հենց Ադրբեջանից տեսաուղերձներ չէին տարածվում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...