Կոմանդոսը երաշխավորագիր է ներկայացրել Արամ Հարությունյանի՝ կալանքի տակ գտնվող մտերիմի համար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Վարդապետյանի, այսօր` հուլիսի 2-ին որոշում է կայացրել անփոփոխ թողնել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանը:
Վիկտար Մարտիրոսյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու հարցում բնապահպանության նախկին նախարարին օժանդակելու և փողերի լվացման մեջ: Նրա, ինչպես նաև կաշառքի գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի գործը վերջերս անջատվել է կաշառքի վերաբերյալ բուն գործից ու ուղակվել դատարան: Գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանն անդրադառնում է մեղադրյալների խափանման միջոցի հարցին, և երեկ դռնբաց դատական նիստով քննվել է այդ հարցը:
Խափանման միջոցի հարցի քննությանը նրա պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: Որպես գրավի չափ Մարտիրոսյանի պաշտպաններն առաջարկել էին 20 մլն դրամ, որը սակայն դատարանը մերժել է։
Հրանտ Անանյանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքեր առկա չեն։ Ըստ նրա՝ ողջամիտ հավանականություն չկա, որ Վիկտոր Մարտիրոսյանը ազատության մեջ մնալու դեպքում կարող է գործով անցնող անձանց վրա ներազդել:
Նա նշեց, որ իր պաշտպանյալը գիտությունների թեկնածու է, հարգված մարդ, բազմաթիվ հոդվածների ու մենագրությունների հեղինակ և նման պայմաններում քննությունից թաքնվելու վտանգ չի կարող լինել։
Պաշտպանը նշեց, որ իրենք դատարանին նաև կրթության ոլորտի մի շարք հեղինակավոր անձանց, ազգային հերոսների երաշխավորագիր-նամակներ են ներկայացրել, որոնց թվում եղել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը): Նամակ-երաշխավորություններ տված անձինք դատարանին հայտնել են, որ անձամբ ճանաչում են Մարտիրոսյանին, երաշխավորում , որ նա ազատության մեջ մնալու դեպքում չի թաքվի քննությանից, հակաիրավական վարքագիծ չի դրսևորի, սակայն նման պայմաններում դատարանը մերժել է իրենց միջնորդությունը:
Դատարանը համարել է, որ անձնական երաշխավորությունն հիմք չի կարող հանդիսանալ Մարտիրոսյանի վարքագիծը կանխորոշելու համար:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...