Արմեն և Նունե Սարգսյանների ունեցվածքը
Հայկական ժամանակը գրել է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2019 թվականի մարտի 28-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Տարեսկզբում Սարգսյանն ունեցել է 5 մլն 500 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 5 մլն 400 հազար եվրո:
2018-ին Սարգսյանն ունեցել է 8 մլն 379 հազար 608 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
2013 թվականին՝ դեռեւս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելուց Սարգսյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 3 առանձնատուն եւ 2 բնակարան, որն ըստ հայտարարագրի հետագա տարիներին չի օտարվել:
2014-ին Սարգսյանը 70 հազար ֆունտ ստեռլինգով ձեռք է բերել «RANGE ROVER 4.4 L V8» մակնիշի ավտոմեքենա:
2019-ի մարտի 28-ին իր 2018-ի տարեկան հայտարարագիրն է ներկայացրել նաեւ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը:
Նունե Սարգսյանը տարեսկզբում ունեցել է 710 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 680 հազար եվրո:
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...