ՄԱԿ-ը հարցադրում է ուղղել Թուրքիային` 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին
Մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողները համատեղ հարցադրում են ներկայացրել և միջնորդել են, որպեսզի Թուրքիայի կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ:
Փաստաթղթում տեղ են գտել մասնավորապես հետևյալ հարցադրումները.
- Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը հայտնաբերելու համար:
- Տեղեկատվություն տրամադրել 2017-ին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։
- Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:
- Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին հայտարարություններ անող անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:
Ի դեպ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիային տրվում է 60 օր ժամանակ վերոնշյալ հարցադրումներին պատասխանելու համար: ՀԲԸՄ-ի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ շրջանառվում է այն տեղեկությունը, որ թուրքական կառավարությունը մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝ ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի:
Իրավիճակը հստակեցնելու նպատակով Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել թե թուրքական կողմին և թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել վերոնշյալ հարցադրումներին Թուրքիայի կառավարության ցուցաբերած արձագանքի մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Հայաստանում իրավիճակ «սկի» չի փոխվել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետերը չփոփոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝...
Մի հատ քֆուր տվիր, բերման կենթարկեմ. Եղվարդում լարված վիճակ է. ArmLur.am
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում լարված իրավ...
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...