7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան. Մինասյանը թբիլիսյան ցույցերի մասնակից չի եղել. Ալիք Մեդիա
Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել:
Ալիք Մեդիայի հետ զրույցում Մինասյանն ասաց, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով.
«Գրադարանի մոտից վերև էինք քայլում, տեսանք, որ մեծ մասսա է իջնում ներքև, հետո գազի հոտ զգացինք, իտալական բակ կար,արագ մտանք, ես բակի մուտքի կամարին մոտեցա՝ նայելու թե ինչ է կատարվում, ընկերներս բակում մնացին,ես ավելի մոտ էի փողոցին, բայց փողոց դուրս չեկա: Վայրկյաններ տևացին, չհասկացա՝ ինչ կատարվեց, ոստիկանները եկան, գետնին գցեցին, ուժգին, նրանք ասում են, որ զգուշացում է եղել, բայց չի եղել, ես դատարանում էլ ասացի: Ասում էին, իբր ես զգուշացմանը չեմ ենթարկվել ու ընդդիմացել եմ բերման ենթարկելու ժամանակ, դա սուտ է, ես չեմ էլ հասկացել ինչ կատարվեց: Երբ 7 հոգի հարձակվում է , ընդդիմանալ հնարավոր չէ»:
Մինասն ասում է, որ բերման ենթարկելուց չնայած չի դիմադրել, սակայն ոստիկանները անտեղի ոչ համաչափ ուժ են կիրառել: Նրա վրա հարձակվել է 7 ոստիկան: Մինասյանն ասում է, որ ոստիկանությունը զանգելու հնարավորություն չի տվել: Այցելել են դեսպանատան ու Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:
«Չեն թողել ընտանիքիս հետ կապվեմ, հյուպատոսարանի հետ կապվեմ, ասացին, որ հյուպատոսը տեղյակ է ու գալիս է, բայց նման բան չկար, բերման ենթարկելուց հետո 6 ժամ սպասել եմ, հետո ուղարկեցին մեկուսարան; Չեն թույլ տվել ընտանիքիս հետ կապվել, ես թարգմանչի միջոցով եմ կապ հաստատել, խնդրել եմ որ զանգի տեղեկացնի»:
Մինաս Մինասյանն ուսանող է, այս պահին ապրում և սովորում է Վրաստանում:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Հայաստանում իրավիճակ «սկի» չի փոխվել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետերը չփոփոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝...
Մի հատ քֆուր տվիր, բերման կենթարկեմ. Եղվարդում լարված վիճակ է. ArmLur.am
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում լարված իրավ...
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...