Վահե Գրիգորյանը շրջանցում է 213-րդ հոդվածը․ փաստաբան. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պարտականությունները ստանձնելիս երդման տեքստում, ի մասնավորի, նշեց, որ դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։
«Երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ ՍԴ մուտք գործելիս, որպես ՍԴ-ում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ, ես, ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձևաչափով՝ այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»,- ասել է Վահե Գրիգորյանը։
Գրիգորյանի այս հայտարարությունը որքան հավակնոտ է դիտարկվում, նույնքան էլ տարակուսելի՝ իրավաբանների շրջանում։
Փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ եթե նույնիսկ բնակչության մեծ մասը ոտքի կանգնի և ասի, որ չի ցանկանում Հրայր Թովմասյանին տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, օրենքը պետք է լինի գերակա։
«Օրենքը պետք է ընդունել որպես կանոն։ Այդ կանոնը Սահմանադրության 213-րդ հոդվածն է։ Իսկ, ըստ այդ հոդվածի՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»։
213-րդ հոդվածը չի կարելի շրջանցել։ Եթե 213-րդ հոդվածը շրջանցվում է, նշանակում է օրենքի գերակայությունը չի հարգվում։ Հիմա Վահե Գրիգորյանը իրեն հայտարարում է ՍԴ նախագահ, ասում է, որ ՍԴ անդամները լեգիտիմ չեն, որովհետև դատավոր չեն՝ այդ ամենը շրջանցում է 213-րդ հոդվածը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը. ընդհատակ անցած լրագրողը վերադարձել է. Armdaily.am-ի
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը։ Armdaily.am-ի հետ զրույցու...
«Զբոսաշրջիկները պաշտում են Վրաստանը, պետք է գալու հնարավորություն ունենան».Ս. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան...
Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ան...