Հասարակություն
Սկանդալ. ԱԺ ամբիոնից կին տրանսգենդեր է ելույթ ունեցել, Զոհրաբյանը բարկացած արձագանքել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,431 դիտում
ՀՀ ԱԺ ամբիոնից Ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ ընդունեք որպես հավաքական կերպար: Ազգային ժողովում Մարդու իրավունքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:
«Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ` ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, իրավական, առողջապահական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի և խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսագենդերի կերպարը»,- ասաց նա:
«Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահը նշեց, որ մինչ 2018 թ-ն իրենք փաստագրել են տրանսգենդեր կանանց նկատմամբ խոշտանգման 283 դեպք, որի չնչին մասն է ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից վարույթ ընդունվել:
«Իմ համոզմամբ՝ իմ և ձեր կողքին ապրում է 283 հանցագործ, և ով գիտե` 284-րդն էլ վաղը կատարի իր բռնությունը»,- ասաց նա:
Ըստ սեռափոխված կնոջ՝ նաև իրենց հարցերով զբաղվող իրավապաշտպաններն են բռնության և հետապնդումների ենթարկվում:
Նիստը վարող Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վրդոհված հայտարարեց, որ նրանք իրավունք չունեին օրակարգ խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից:
«Մենք ունեինք երեք թեմա քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ , հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ: Օգտվել առիթից և փորձել այս ամբինոից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք՝ առաջին հերթին իմ հանդեպ` որպես հանաձնաժողովի նախագահի, երկրորդ` խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահատրում, մենք ունենք հստակ օրակարգ և դուք խախատել եք մեր օրակարգը»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո էլ ծափեր հնչեցին: Իսկ սեռական փոքրամասնության խնդիրները ներկայացնող մի խումբ մարդիկ տեղից բարձրաձայնում էին, որ պատգամավորը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իրենց հանդեպ:
«Խտրական վերաբերմունքի խնդիր չկա, երբ ձեզ կվերբերեր հարցը, կհրավիրեինք»,-վրդովված ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Տեսանյութը` Armdaily. am
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
833
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
554
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,081
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում շարունակվում են փոսալցման աշխատանքները
1 րոպե
242
Սամվել Կարապետյանի աջակիցներից երեք անձ ձերբակալվել է
1 րոպե
423
1.0
Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ կա․ ԱՀԾ
1 րոպե
147
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
766