Հասարակություն
ԱԱԾ-ն ազատ է արձակել ՊՎԾ-ի ձերբակալված պաշտոնյային. Factor. am
Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Factor. am-ին փոխանցեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ»,- ասաց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավարը:
Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է:
Հավալենք, որ Գևորգ Խաչատրյանի գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելն է եղել։ Նրանք մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0