Արշալույսցիները արտահերթ ընտրություններ են պահանջում
Արշալույսցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել: Նրանք այսօր փակել էին Արմավիր–Երեւան ճանապարհը, սակայն 1 ժամ անց նրանց հետ հանդիպման էր եկել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որի հորդորով ճանապարհը կրկին բացվել է:
Արշալույսցիները բողոքում են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի դեմ:քանի որ վերջինիս համարում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ենթական: Կոչ են անում ժամանակավորապես մարզպետարանից մարդ ուղարկել գյուղը կառավարելու համար: Մարզպետարանից հայտնում են, թե գյուղապետի դեմ քրեական գործ կա հարուցված, և հորդորում են սպասել:
Հիշեցնենք, որ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը սկսվել են անցյալ ամառ: Արդեն երկու ամիս է գյուղացիները թույլ չեն տալիս բացել գյուղապետարանը։