Քաղաքականություն
Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն. Ալիևը` լրագրողին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր` մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների հայտարարությանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն»,- ասել է նախագահն ի պատասխան ռուսական լրատվամիջոցի հարցին։
Հիշեցնենք, որ սա Ալիեւի եւ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը սկսվել էր տեղական ժամանակով ժամը 11:00-ին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), իսկ հետո շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով:
Երեք ժամ անց Ալիեւին եւ Փաշինյանին նորից միացել էին երկու երկրների արտաքին գործերի նախարարները եւ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 3.5 ժամ:
Սա Ալիեւի եւ Փաշինյանի չորրորդ անձնական հանդիպումն էր: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովների (2018 թվականի սեպտեմբեր եւ դեկտեմբեր՝ համապատասխանաբար), ինչպես նաեւ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ (հունվարի 22):
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայտնի է «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 5–յակը
Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել. Սերյան Օհանյան
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0